Ֆրանսիական «Մոնակո»-ի և Կոլումբիայի ազգային հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն միացել է իր թիմի մարզումներին:
Ֆալկաոն, ով Ֆրանսիայի առաջնության շրջանակներում կայացած «Նիցա»-ի հետ խաղում գլխի վնասվածք էր ստացել, այսօր ապաքինվելուց հետո առաջին մարզումն է անցակցրել «Մոնակո»-ի կազմում:
Նշվում է, որ արդեն առաջիկա խաղում կոլումբիացի ֆուտբոլիստը կկարողանա օգտակար լինել իր թիմին:








































