Thursday, 02 07 2026
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան
15:45
Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
ԱԺ ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար ունեցել ենք սահմանադրական խոչընդոտ․ Մանավազյան
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Ուզո՞ւմ եք մարդկանց բերել ու այստեղ «ընտրացնե՞լ»․ չի՛ ստացվելու․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների

Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսել «վերևներից»

«Կոռուպցիա չի լինում կամ կոռուպցիան նվազեցվում է այն դեպքերում, երբ բոլոր գործընթացները, փաստաթղթերը թափանցիկ են, և քաղաքացիները ժողովրդավարական երկրներում հնարավորություն ունեն իրենք մասնակցելու որոշումների ընդունման գործընթացներին, ինչը զգալիորեն մինիմալիզացնում է կոռուպցիոն ռիսկերը»,- լրագրողների հետ զրույցում նշեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն» ՀԿ-ի տնօրեն Սոնա Այվազյանը՝ «Օրհուսը Հայաստանում. գնահատում է հասարակությունը» թեմայով կազմակերպված խորդակցության շրջանակներում։

Ըստ նրա՝ բազմաթիվ են այն օրինակները, երբ չի ապահովվում քաղաքացիների պատշաճ մասնակցությունը որոշումների ընդունման վաղ փուլում, ինչը նախատեսվում է Օրհուսի կոնվենցիայով, որին միացել է նաև Հայաստանը:

Որոշումները հիմնականում ընդունվում են գաղտնի, հասարակությունը այդ մասին տեղեկանում է այն ժամանակ, երբ այլևս որևէ բան փոխել հնարավոր չէ: Դրանից հետո արդեն ոչ թե իրականացվում են կոնվենցիայով նախատեսված դրույթները, այլ քաղաքացիները սկսում են պայքարել կայացված անօրինական որոշումների դեմ:

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ՀՀ պաշտոնյաների նախաձեռնություններին, հայտարարություններին՝ Սոնա Այվազյանն ասաց.
«Ճիշտ է, որոշ քայլեր արվում են, սակայն դա չի կարելի բավարար համարել: Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսել «վերևներից», կոռուպցիայի մեծ մասը վերևներում է, շղթայաձև բարձրանում է դեպի վեր, բոլորն այդ մասին գիտեն: Միջին, ցածր օղակի չինովնիկներին պատժելով՝ կոռուպցիայի դեմ պայքար հնարավոր չէ տանել: Եթե գոյություն ունեն պատգամավորներ, նախարարներ, որոնք զբաղվում են անօրիանկան ձեռնարկատիրությամբ և իրենց բիզնեսի մասին են մտածում, ոչ թե՝ երկրի, ու դրա դեմ ոչինչ չի արվում, այդ պայմաններում անիմաստ է խոսել կոռուպցիայի դեմ պայքարի իրական լինելու մասին»:

Ըստ բանախոսի՝ այսօր կոռուպցիայի դեմ պայքարն իմիտացիոն բնույթ է կրում, քանի որ «հասկանալի պատճառներով» չկա այն քաղաքական կամքը, որը պետք է դրսևորվի այդ պայքարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում