Մադրիդի «Ռեալ»-ի և Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի մայրը հայտարարել է, որ անհայտ անձինք իրեն և իր որդուն սպառնացել են սպանել: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
Ամեն ինչ սկսվել է այն բանից, որ անծանոթը ֆուտբոլիստին սպառնացել է Թվիթերում: Այնուհետև նա Խամեսի մորը գրել է, որ զինված անձանց հետ գնում է նրա տուն ու պատրաստվում է սպանել բոլորին:
Այնուհետև սոցիալական ցանցերում հրապարակվեց տուփ, որի մեջ գտնվում ատրճանակ և փամփուշտներ, ինչպես նաև սպառնալից գրություն:










































