Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին իր կարծիքն է հայտնել աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի Ալբանիայի ընտրանու դեմ առաջիկա հանդիպման մասին:
«Ես գոհ եմ գոլերի և ստեղծված գոլային պահերի քանակով: Մենք 9 գոլ ենք խփել պաշտոնական 2 խաղում: Փորձում ենք սուր իրավիճակներ ստեղծել: 13 անկյունային Իտալիայի ընտրանու դեմ արտագնա խաղում` հիանալի է:
Ալբանիայի թիմը գերազանց մրցակից է: Ալբանացիներն ապացուցել են դա «Եվրո-2016»-ի ժամանակ: Մենք պետք է ցուցադրենք մեր լավագույն ֆուտբոլը»,- Goal-ը մեջբերում է Լոպետեգիի խոսքերը:




































