ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման քննադատել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին 2005 թվականի ձայնագրությունում կանանց մասին նրա արտահայտությունների համար, հայտնում է Just Jared-ը:
Նա ասել է, որ եթե թեկնածուն պարբերաբար նվաստացնում է կանանց, կանացի մարմնի վերաբերյալ տալիս է դաժան և վիրավորական մեկնաբանություններ, քննադատում է նրանց արտաքինը և վարքը, ապա դա ցույց է տալիս, թե նա ով է իրականում:
«Մեզ հարկավոր է հավասարակշռված և զուսպ ինչ-որ մեկը, քանի որ կյանքի և մահվան, պատերազմի և խաղաղության հարցերում նախագահը չի կարող անել կտրուկ իռացիոնալ հայտարարություններ: Եվ ես մտածում եմ, դուք բոլորդ կհամաձայնվեք, նա, ով գիշերվա մոտ ժամը 3-ին հաղորդագրություններ է գրում Twitter-ում, չպետք է մուտք ունենա միջուկային զենքին»,- ասել է առաջին տիկինը:
Նա ավելացրել է, որ Թրամփը հարկեր չի վճարել երկար տարիներ, մինչդեռ մնացած բոլոր ամերիկացիները ազնվորեն վճարել են հարկերը, ինչը նրան խելացի չի դարձնում ԱՄՆ մյուս քաղաքացիներից:









































