Լեդի Գագան որոշել է իրեն անմահացնել ոչ միայն երաժշտության, այև խաղալիքի մեջ: Հոկտեմբերի 17-ին վաճառքի կհանվի Monster High տիկնիկը, որը ստեղծվել է հայտնի երգչուհու կերպարի նմանությամբ:
29․9 դոլար արժողությամբ տիկնիկը կոչվում է «Զոմբի Գագա»: Այն իսկապես զոմբիի տեսք ունի՝ գունատ մաշկ, տարօրինակ դեմք, ձգված ժպիտ: Տիկնիկի հեղինակը երգչուհու քույրն է՝ Նաթալի Ջերմանոթան:










































