«Մանչեսթեր Սիթի»-ն և «Չելսի»-ն կպայքարեն Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերի ձեռքբերման համար:
Տեղեկությունների համաձայն` գաբոնցի ֆուտբոլիստն իր ներկայիս ակումբի հետ համաձայնության է եկել` այն լքելու և Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու հարցում:
Սակայն ՖԻՖԱ-ն պատժամիջոցներ է կիրառում «արքայական ակումբ»-ի նկատմամբ, ինչը դժվարեցնում է տրանսֆերային գործարքի իրականացումը:
Նշվում է, որ անգլիական ակումբները կփորձեն գնել Օբամեյանգի տրանսֆերը, որը 65 մլն ֆունտ է գնահատվում:








































