Երևանի «Ուրարտու»-ի բասկետբոլիստ Արիզոնա Ռեյը կմասնակցի թիմի երկրորդ պաշտոնական հանդիպմանը: Այս մասին ասաց «Ուրարտու» ակումբի տնօրեն Արթուր Նազարյանը: Վերջինս ասաց նաև, որ փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով «Սամարա»-ի հետ խաղին չեն մասնակցի Վիկտոր Ուսկովը և Վիկտոր Հովսեփյանը:
«Սուպերլիգա 1»-ի մեկնակային խաղում հանդիպման մեկնարկից րոպեներ առաջ երևանյան ակումբի երեք խաղացողների՝ Արիզոնա Ռեյդին, Վիկտոր Ուսկովին և Վիկտոր Հովսեփյանին, չթույլատրեցին մասնակցել խաղին:
Երևանի «Ուրարտու»-ն Ռուսաստանի «Սուպերլիգա 1»-ի երկրորդ տուրի «Սամարա»-ի հետ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 9-ին «Դինամո» մարզահամալիրում: