ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի տարածքում «Մեթյու» փոթորիկը զգալիորեն թուլացել է: Ինչպես հայտնել է Փոթորիկների դիտարկման հարցերով ազգային կենտրոնը, քամու արագությունը էպիկենտրոնում նվազել է մինչև 38 մ/վրկ: Այս մասին հայտնում է TASS-ը:
Սաֆիր-Սիմփսոնի սանդղակով, որը ցույց է տալիս փոթորկից հնարավոր վնասը, «Մեթյու»-ն երկրորդ կատեգորիայից իջել է առաջինի: Այն շարունակում է շարժվել հյուսիսարևելյան ուղղությամբ 5մ/վրկ արագությամբ և մեկ օրից կհայտնվի Հյուսիսային Կարոլինայում:
Ինչպես սպասվում է՝ «Մեթյուն» շարունակում է կորցնել ուժը: Հոկտեմբերի 9-ին այն կսկսի շարժվել Ատլանտյան օվկիանոսի ուղղությամբ՝ հեռանալով ԱՄՆ ափերից:









































