Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ կարող է հանգիստ մեկնել Վրաստան, որտեղ իր դեմ մի շարք քրեական գործեր են հարուցված, և իրեն ոչ ոք չի կարողանա դիպչել: Այս մասին նա ասել է «112 Ուկրաինա»-ի եթերում:
Նա վստահ է, որ իրեն կպաշտպանեն իր կողմնակիցները, նաև զինվորականները և իրավապահները, որոնք աջակցում են իր քաղաքական ուժերին:
«Նրանք (գործող իշխանությունը) քրեական գործ են հարուցել, բայց վերջերս Թբիլիսիի կենտրոնում հանրահավաք էր, որում 70 000 մարդ կար, դա շատ է… Դա նշանակում է, որ այնտեղ ինձ ոչ ոք նույնիսկ մատով չի դիպչի այն պայմաններում, երբ գրեթե ամբողջ ոստիկանությունը մեր կողմից է, զինված ուժերը մեր կողմից են, այսինքն՝ պետականության և օրինականության կողմից: Իվանիշվիլիի իրավապահների ուժերը բավարար չեն, նրանց ձեռքերը չափազանց կարճ են մինչև ինձ ձգվելու համար»,- համոզված է Սաակաշվիլին:
Նա ասում է, որ Վրաստան չի մեկնել բռնի գործողություններից խուսափելու համար:









































