«Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին իր կարծիքն է հայտնել այն երկրների ֆուտբոլի մասին, որտեղ աշխատել է: Իտալացի մասնագետը գլխավորել է այնպիսի թիմեր, ինչպիսիք են «Պարմա»-ն, «Յուվենտուս»-ը, «Միլան»-ը, Լոնդոնի «Չելսի»-ն, ՊՍԺ-ն և Մադրիդի «Ռեալ»-ը:
«Իտալիայում մեծ ուշադրություն են դարձնում տակտիկայի վրա, Իսպանիայում՝ գնդակի վերահսկողության: Ֆրանսիայում ագրեսիվ ֆուտբոլ են դավանում: Դժվար է ասել, թե որ երկրում են ավելի լավ ֆուտբոլ խաղում: «Բավարիա»-ն, օրինակ, ինձ իմ «Միլան»-ն է հիշեցնում»,- HNTV-ն մեջբերում է Անչելոտիի խոսքերը:
Հիշեցնենք՝ մասնագետը գլխավորել է «Միլան»-ը 2001-2009 թվականներին:









































