Ատրճանակով զինված տղամարդը Զելենոգրադի «Հոում կրեդիտ» բանկից 1,6 մլն ռուբլի է կողոպտել: Այս մասին հայտնում է RIA Nօvosti-ն՝ հղում անելով աղբյուրին իրավապահ մարմիններում:
«Երեկ երեկոյան անհայտ անձը մտել է «Հոում կրեդիտ» բանկի բաժանմունք և ատրճանակով աշխատակիցներին սպառնալով՝ դրամարկղից հանել է ախնական տվյալներով՝ մոտ 1,6 մլն ռուբլի և փախել է»,- ասել է աղբյուրը:
Նշվում է, որ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամլո ծառայությունում հաստատել են կողոպուտի փաստը, սակայն չեն նշել բանկը և գողացված գումարի չափը: Ոստիկանությունը փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցել, արձակվածը որոնվում է:








































