Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընթացիկ տարվա 9 ամիսների սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին նվիրված նիստի ժամանակ հանձնարարել է՝ թույլ չտալ արհեստական գնաճ և նվազագույնի հասցնել ներկրումից ունեցած կախվածությունը։
Ալիևի խոսքերով՝ անհրաժեշտ է շարունակել ինդուստրիալ պարկերի ստեղծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելը, որոնք մեծ ներդրում կունենան երկրի արդյունաբերության ու ոչ նավթային սեկտորի զարգացման մեջ։
Ալիևը հայտարարել է, որ 2016 թվականին երկրում կատարվել են մի շարք բարեփոխումներ, որոնք արդեն իսկ արդյունք են տվել։ Իլհամ Ալիևն ընդգծել է ներդրումային ուղղվածության նախագծերն ուշադրության կենտրոնում պահելու անհրաժեշտությունը։
Ալիևը վստահություն է հայտնել, որ 2016 թվականը կավարտվի հաջող։










































