Երեխայի իրավունքի գծով ՄԱԿ-ի կոմիտեն Սաուդյան Արաբիային կոչ է արել հրաժարվել աղջիկների նկատմամբ դաժան խտրականությունից և այն օրենքներից, որոնք երեխաների համար նախատեսում են քարկոծում, մարմնի մասերի անդամահատում, Լինչի դատաստանի ենթարկում և մահապատիժ, հայտնում է Reuters գործակալությունը:
Կոմիտեի անկախ փորձագետները հայտնել են, որ թագավորությունում շարիաթի օրենքները ամեն ինչից բարձր են, այդ թվում՝ երեխայի իրավունքի միջազգային կոնվենցիայից:
Համաձայն զեկույցի՝ Սաուդյան Արաբիայում 15 տարեկանից մեծ երեխաները մեծահասակներին հավասար ենթարկվում են դատական հետապնդման, և նրանց նկատմամբ կիրառում են մահապատիժ: Այսպես՝ այս տարվա հունվարին մահապատժի են ենթարկվել 47 մարդ, որոնցից 4-ը եղել են մինչև 18 տարեկան:
Փորձագետները իշխանություններին կոչ են արել արգելել երեխաներին մենախցում պահելը, ցմահ բանտարկութունը, ինչպես նաև անչափահասների ներկայությունը հրապարակային մահապատիժներին: Նրանք ավելացրել են, որ ցանկացած ձևի սեռական բռնություն երեխաների նկատմամբ պետք է գնահատել որպես հանցագործություն:









































