Wednesday, 17 06 2026
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար
Կողես բնակավայրի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Բելառուսական մանկական ֆուտբոլային թիմը Բրյանսկում հայտնվել է ԱԹՍ-ների հարվածի տակ. կա 1 զոհ, 6 վիրավոր
Ընկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է
19:50
Ֆրանսիան ֆանտաստիկ աշխատանք է կատարել. Թրամփ
Արադարադատության նախարարը կգործուղվի ՌԴ
19:30
ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Ռուսաստանի հետ երկխոսությանն ուղղված ԵՄ ջանքերին
Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ․ կա զոհ
19:10
Վերջնական կետին դեռ չենք հասել. Փեզեշքիան
19:06
Arca մագնիսական ժապավենով քարտերն այլևս չեն սպասարկվելու
19:03
Ուղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները
Իրանական պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի և անպաշտպան է Ադրբեջանը
Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել
Մաֆիան ամորձատվում է. Քոչարյանը պետք է դատվի պետական դավաճանության համար
18:30
Իրանի հետ համաձայնագիրը կարող է ռմբակոծություններով փոխարինվել. Թրամփ
Ռուսաստանի հայտարարությունը տնտեսական սահմանափակումների հիմքերի վերաբերյալ՝ հետքայլ էր
Ռոբերտ Քոչարյանը զրկվել է անձեռնմխելիությունից
Մենք ենք, մեր լեռները
17:50
Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար
Ընտրակաշառք է բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ, որոնք շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին

Գևորգյան ճեմարանին շնորհվել է ասպիրանտուրայի ուսուցման իրավունք

Հոկտեմբերի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի Կոմիտասյան դահլիճում տեղի ունեցավ Ճեմարանին ասպիրանտական ուսուցման իրավունքի շնորհման արարողությունը:

Արարողությանը ներկա ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ բ.գ.դ. Լիլիթ Արզումանյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնեց Կրթության և գիտության նախարարի կողմից հաստատված` Գևորգյան ճեմարանում մասնագիտական խորհրդի կազմի տեղեկագիրը, գիտական մասնագիտությունների անվանացանկը և կանոնակարգերը:

«Շատ ուրախ եմ, որ կարող եմ մի փոքր նպաստ բերել այս արարողությանը և այս երևույթին: …Կարծում եմ, որ սա կնպաստի Գևորգյան հոգևոր ճեմարանի հետագա գործունեությանը և այն փառքին, որ նախկինում ունեցել է և պետք է ունենա մեր Գևորգյան ճեմարանը», – ասաց ԲՈՀ նախագահը:

Այնուհետև շնորհավորական խոսքով ներկաներին դիմեց ՀՀ Կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Շնորհավորելով ամենքին Ճեմարանի կյանքում կարևոր այս ձեռքբերման առիթով` նախարարը մասնավորապես նշեց. «Մենք գտնվում ենք մի հաստատության պատերից ներս, որտեղ առաջիններից մեկը Հայաստանի Հանրապետության մեջ, մեր պատմական հայրենիքի այս փոքր հատվածում, սկսվեց մասնագիտական կրթության դասավանդումը: Եվ ես իմ երիտասարդության տարիներից հիշում եմ, թե նույնիսկ խորհրդային տարիների ժամանակ ինչ մեծ պատիվ էր այստեղ դասավանդելը: Ընտրյալներն էին գալիս այստեղ դասավանդելու և հպարտությամբ էին դա նշում, որվհետև այստեղ է, որ անթեղված է հայ տեսակի որակը»:

ԿԳ նախարարը փաստեց, որ ասպիրանտական ուսուցման իրավունքի շնորհումով ճեմարանը դառնում է միջազգային մակարդակի հաստատություն, որն «Աստվածաբանություն» մասնագիտության մուտքով և մասնագիտական խորհրդի ձևավորմամբ կարևոր առաքելություն ունի իրականացնելու` ներկա աշխարհի պայմաններում` իբրև կրողը Հայոց Եկեղեցու դարավոր ժառանգության և արժեքների, իր ներդրումը բերելու աստվածաբանական նորօրյա զարգացումներում:

Լևոն Մկրտչյանն այս առիթով շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին այն մեծ ուշադրության համար, որ Նորին Սրբության կողմից դարձվում է կրթությանը, գիտությանը և հայեցի դաստիարակությանը:

Ցերեկույթի ընթացքում ազգային երգերի կատարմամբ հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախումբը` ղեկավարությամբ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում