Պապարացիները 56-ամյա դերասան Շոն Պենին տեսել են իր դստեր հասակակցի՝ 24-ամյա Լեյլա Ջորջի գրկում: Այս մասին հայտնում է Life-ը:
Լրագրողները նշում են, որ չնայած իր երիտասարդ տարիքին՝ Ջորջն արդեն հասցրել է երևալ Հոլիվուդում: «Մահվան գրկում» ֆիլմում նա խաղացել է գլխավոր դերերից մեկը: Աղջկա հայրը դերասան Վինսենտ Դ’Օնոֆրիոն է՝ Պենի հասակակիցը: Թե ինչպես է նա վերաբերվում դստեր սիրավեպին՝ չի հաղորդվում:











































