Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները 18 հարված են հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին:
Դրանց արդյունքում ոչնչացվել է 15 շենք, որոնք ահաբեկիչների համար կարող էին ծառայել որպես թաքստոցներ, հրամանատարական կամ դիտորդական կետեր:
Ցամաքային մարտերի ժամանակ սպանվել է Սիրիական ազատ բանակի 9 ներկայացուցիչ, ևս 32-ը վիրավորվել է: Հոկտեմբերի 5-ին էլ հաղորդվել էր, թե թուրքական բանակի զինծառայողները ոչնչացրել են ԴԱԻՇ-ի 18 զինյալի, ինչպես նաև հրետանային տասնյակ հարվածներ են հասցրել նրանց դիրքերին:










































