Facebook-ին պատկանող Oculus VR ընկերությունը հայտարարել է, որ իրականացնում է նոր սերնդի VR-սաղավարտի մշակում։ Santa Cruz անվանումով սարքի նախատիպը, որը հանդերձված է տեղաշարժերին հետևելու համար արտաքին 4 տեսախցիկներով և աշխատում է ավտոնոմ, հզոր համակարգչի կամ սմարթֆոնի կարիք չունի։ Այս մասին հայտնում է The Verge պարբերականը։
Մարկ Ցուկերբերգի խոսքով, որը ներկայացրել է նոր սաղավարտը, այն ավելի հասանելի կլինի, քան Oculus Rift-ը։ Տեսախցիկները տեղակայվել են սարքի առջևի մասում, իսկ հետևում կցված է կոմպակտ համակարգիչ։
Սարքը դեռևս գտնվում է մշակման սկզբնական փուլում, այդ իսկ պատճառով նրա տեխնիկական բնութագիրը հայտնի չէ։




































