Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայկական վերածնունդ» կուսակցության խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը նշեց, որ Գյումրիում ընդդիմադիր դաշտը միավորվելու հնարավորություն է տեսնում, ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած կուսակցություններին կմիանան նաև վեց տոկոսանոց շեմը չհաղթահարած ընդդիմադիր ուժերը: Ըստ Շահգելդյանի՝ միասնության արդյունքում ընդդիմությունը կարող է իրավիճակ փոխել: «Քանի որ ընթանում են բանակցություններ, ես առանձին կուսակցությունների անուններ չեմ տա հիմա»,- ասաց Շահգելդյանը:
Անդրադառնալով Վանաձորի ավագանիում քաղաքապետի քվեարկության գործընթացին՝ Մ. Շահգելդյանը նշեց. «Այսօր մենք հայտարարել ենք, որ աջակցում ենք «Լուսավոր Հայաստան»ի ցուցակի ղեկավար Քրիստ Մարուքյանին, մեր ցուցակն անփոփոխ է, և դուք կտեսնեք դրա արդյունքը»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































