«Մարզպետի դերը ձայն ապահովելը չէ, մենք դրա համար չենք նշանակել մարզպետ, որ ձայն հավաքի»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Շիրակի մարզում անցկացված ՏԻՄ ընտրություններին, որտեղ ՀՅԴ-ն չի հաղթահարել անհրաժեշտ 5 տոկոսանոց շեմը, և լուրերին, թե Շիրակի դաշնակցական մարզպետին կազատեն պաշտոնից ձախողման համար:
« Որևէ մեկը չի կարող ասել, որ Շիրակում մարզպետը լծակներ և ադմինիստրատիվ ռեսուրս է կիրառել. եթե կիրառեր, արդյունքներն այլ կլինեին։
Մենք հայտարարել ենք, որ դժգոհ ենք մեր արդյունքներից: Մյուս կողմից մենք դրական միտում ենք նկատում՝ առ այն, որ մրցակցային են դառում ՏԻՄ ընտրություները: Պարտությունը նորմալ է, քաղաքական պայքարում պարտություններ էլ պետք է լինեն»։
Արմեն Ռուստամյանի խոսքով՝ ՏԻՄ ընտրությունները ստուգատես էին իրենց համար ԱԺ առաջիկա ընտրություններից առաջ. «Մենք չենք համարում, որ ձախողել ենք, քանի որ համայնքապետերի մակարդակով՝ թվային առումով մենք աճել ենք»։
Մանրամասները՝ տեսանյութում:









































