Դերասան Բրեդ Փիթը դերասանուհի Անջելինա Ջոլիից բաժանվելուց հետո առաջին անգամ հանդիպել է երեխաների հետ: Այս մասին հայտնում է People-ը:
«Վերջերս Բրեդը երեխաների հետ հրաշալի ժամանակ է անցկացրել»,- ասել է աղբյուրը: Ամսագիրը նշում է, որ Փիթը երեխաների հետ հանդիպել է առաջին անգամ այն բանից հետո, ինչ Ջոլին սեպտեմբերի 19-ին բաժանության հայտ է ներկայացրել:
Աղբյուրի խոսքով՝ Փիթն իր երեխաներին աշխարհում ամենից շատն է սիրում, նրանք դերասանի համար ամեն ինչից առավել են: Փիթը հնարավոր ամեն ինչ կանի միշտ երեխաների հետ լինելու համար, հավելել է աղբյուրը:










































