Մալայզիայի իշխանությունները հաստատել են, որ ապրիլին Մավրիկիա կղզում հայտնաբերված բեկորները պատկանում են Malaysia Airlines ավիաընկերության MH370 չվերթի Boeing 777 ինքնաթիռին: Այս մասին գրում է Reuters-ը:
Ավստրալիայի Տրանսպորտային անվտանգության վարչության կատարած փորձաքննության տվյալներով՝ հայտնաբերված բեկորներն ինքնաթիռի թևի հետևի եզրի մասն են:
Boeing 777-200 օդանավը Կուալա-Լումպուրից Պեկին չվերթ էր իրականացնում 227 ուղևորով և անձնակազմի 12 անդամներով: Այն անհետացել է 2014թ. մարտի 8-ի երեկոյան: Ենթադրաբար, օդանավը կործանվել է Հնդկական օվկիանոսի հարավային հատվածում:









































