Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի «Ինջիրլիք» բազայում գտնվող Գերմանիայի ռազմաօդային ուժերի «Տոռնադո» 6 կործանիչները շարքից դուրս են եկել տեխնիկական անսարքության պատճառով: Այս մասին հայտնել է Գերմանիայի ռազմաօդային ուժերի մամլո ծառայությունը:
Նշվում է, որ տեխնիկական անսարքության մասին տվյալների ստացումից հետո որոշվել է դադարեցնել այն բոլոր ինքնաթիռների կիրառումը, որոնց առնչվում է տվյալ խնդիրը, որպեսզի գերմանական կողմը խուսափի անձնակազմի ու տեխնիկայի հետ կապված ռիսկերից:








































