Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը բավականություն է ստանում «արքայական ակումբ»-ում իր աշխատանքից և չի մտածում, թե կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից:
«Չեմ վախենում հեռացվել աշխատանքից: Ցանկացած դեպքում, մի օր դա պետք է տեղի ունենա: Բավականություն եմ ստանում իմ արած գործից: Ես սիրած աշխատանքով զբաղվելու անհավանական հնարավորություն ունեմ:
Զբաղվելով այս մեծագույն ֆուտբոլիստների հետ, ամեն օր մի նոր բան եմ սովորում»,- Goal-ը մեջբերում է Զիդանի խոսքերը:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ի հետ 44-ամյա ֆրանսիացու պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2018 թվականի ամռանը:







































