Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը պատմել է «ԱՄՆ մոգության նախարարության» մասին, որը գոյություն ունի իր հեղինակած հանրահայտ տիեզերքում: Դրա մասին Ռոուլինգը հայտնել է Pottermore թեմատիկ պորտալում:
Հաղորդվում է, որ «Ամերիկայի Միացյալ Նահանգների Մոգական կոնգրեսը» (անգլերեն կրճատ՝ MACUSA) հիմնվել է 1693թ.: Այն ստեղծվել է ամերիկացի հրաշագործների իրավունքների պաշտպանության համար:
Գրողը պատմել է ամերիկյան «մոգության նախարարության» հակիրճ պատմությունը ընդհուպ մինչև 1920-ական թվականները:




































