Բիլբաոյի «Ատլետիկ»-ի աջ պաշտպան Օսկար դե Մարկոսը Լոնդոնի «Չելսի»-ի ուշադրության կենտրոնում է: Այդ մասին հայտնում է Daily Star-ը:
Անտոնիո Կոնտեն արդեն հանդիպել է ֆուտբոլիստի հետ և քննարկել վերջինիս` Լոնդոն տեղափոխության հնարավորությունը: Տրանսֆերային գործարքի արժեքը կարող է 40 մլն եվրո կազմել:
Հիշեցնենք` 27-ամյա Մարկոսը «Ատլետիկ»-ի կազմում հանդես է գալիս 2009 թվականից: Նա 288 հանդիպում է անցկացրել Բիլբաոյի թիմի կազմում:









































