Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Վանաձորյան բեկում

Երեկ ուշագրավ շրջադարձ է տեղի ունեցել Վանաձորի քաղաքապետի ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակում: Վանաձորի ավագանու ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած «Լուսավոր Հայաստան՞ և երրորդ տեղը զբաղեցրած «Հայկական Վերածնունդ» կուսակցությունները հայտարարել են քաղաքապետի ընտրության հարցում «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածու Քրիստ Մարուքյանի թեկնածությունը պաշտպանելու վերաբերյալ համաձայնության մասին:

Ավելի վաղ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էր հայտարարել, որ եթե ԼՀ-ն ու ՀՎ-ն գան համաձայնության, ապա իրենք էլ կգործեն ըստ այդմ: Այսպիսով, երեկ ըստ էության ավելի իրական է դարձել հանրապետության երրորդ քաղաքում ՀՀԿ-ին ընդդիմություն դարձնելու հեռանկարը, եթե միավորվում են այդ երեք ուժերը: Նրանք միասին ունենում են 18 մանդատ, ինչն անկասկած ավելին է, քան ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի 15 մանդատը: ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ պարտությունը ամենևին աննախադեպ բան չէ, սակայն այստեղ ուշագրավն այն է, որ խոսքը վերաբերում է հանրապետության երրորդ խոշոր քաղաքին, որտեղ փաստորեն իշխանական կուսակցությունը կարող է զրկվել իշխանությունից և դառնալ ընդդիմություն: Իհարկե այստեղ ուժերի հարաբերակցությունն այնպիսին է, որ այդ ամենը բավական հեղհեղուկ է և իրավիճակը կարող է ամեն պահի փոխվել, և մինչև քաղաքապետի ընտրությունը, որը հավանաբար տեղի կունենա երկուշաբթի, և նաև քաղաքապետի ընտրությունից հետո, քանի որ այսպես ասած՝ ընդդիմադիր և իշխանական կոալիցիաների տարբերությունը խիստ փոքր է, ընդամենը երեք մանդատ:

Սակայն, այնուամենայնիվ, արդեն իսկ ակնհայտ է, որ Վանաձորում տեղի է ունենում մի պրոցես, որը ունի բավական խորքային տրամաբանություն ամբողջ հայաստանյան ներքաղաքական պրոցեսի շրջանակում: Եվ տեղի ունեցողը, մասնավորապես ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ուժերի միջև համագործակցության կարծեք թե ավելի ու ավելի իրեղեն դարձող օրինակը շատ կոնկրետ քաղաքական նպատակի, քաղաքական շատ կոնկրետ ակտի շուրջ, կարող է ըստ էության դառնալ բավականին ուշագրավ զարգացումների նախադեպ՝ արդեն անկախ զուտ վանաձորյան իշխանության կազմավորման ելքից և հեռանկարներից: Ինչպես ասում են, ախորժակը ուտելուց է բացվում, կամ քաղաքական ուժերը, քաղաքական կյանքի սուբյեկտները կարող են առնել քաղաքական պրոցեսի արդյունքում ՀՀԿ-ն թեկուզ մեկ առանձին վերցրած խոշոր քաղաքի իշխանությունից զրկելու համը և այդ հանգամանքը կարող է բերել պատկերացումների և դատողությունների, ինչպես նաև հանրային ընկալումների և չափումների բոլորովին նոր աստիճանի:

Քանզի, Վանաձորում ՀՀԿ-ին զիջած, սակայն ՀՀԿ-ն իշխանությունից զրկելուն խիստ մոտեցած ուժերը իրենց քայլով կարող են բերել, բերում են մի իրավիճակի, երբ հասարակությունը կարող է քաղաքական զարգցումների հանդեպ այդ նախադեպի առումով լինել, դառնալ ավելի խստապահանջ, առկա համատարած ապատիայից դուրս գալու ճանապարհին: Դա մի կողմից շատ ավելի մեծացնում է և հենց նույն, և մյուս քաղաքական ուժերի պատասխանատվությունը քաղաքական գործունեության հարցում, մյուս կողմից սակայն դրանով բարձրանում է նաև նրանց մրցունակության և կենսունակության հեռանկարը, քանի որ փոխվում է մոտիվացիոն հենքը:

Վանաձորում տեղի ունեցող պրոցեսը բացի քաղաքի իշխանության և դրա գործունեության հետ կապված խիստ կոնկրետ կառավարչական խնդիրներից, համապետական մասշտաբով հետաքրքրական է հենց այդպիսի խորքային և ընդգրկուն քաղաքական տրանսֆորմացիաների սաղմնավորման տեսանկյունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում