Tuesday, 30 06 2026
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ

Չպետք է չափից շատ ոգևորվեն շատ ձայն ստացած կուսակցությունները. Շարմազանով

Հանրապետական կուսակցությունը հերթական Գործադիր մարմնի նիստին ամփոփել է հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքները և, ընդհանուր առմամբ, դրական է  գնահատում ՀՀԿ-ի արդյունքները. նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ անկուսակցական թեկնածուները, որոնք ընտրվել են համայնքի ղեկավար, ցանկություն են հայտնել անդամակցել ՀՀԿ-ին, համայնքների շուրջ 72%-ի ներկայացուցիչները ՀՀԿ անդամներ են: Պետք է նշել,  որ ՀՀԿ-ն պահպանում է առաջատարի իր դիրքերը և շարունակում է  մնալ առանցքային և կենսունակ քաղաքական ուժը»,-ասաց նա:

Շարմազանովը շեշտեց, որ, բնականաբար, եղել են նաև բացթողումներ, որից դասեր քաղելով՝ կմասնակցեն 2017 թ-ի խորհրդարանական ընտրություններին:

Դիտարկմանը, թե, կարծես, Վանաձորում ՀՀԿ-ն առաջին անգամ ընդդիմություն է դառնում՝ հաշվի առնելով, որ «Հայկական վերածնունդը» հայտարարել է, որ աջակցում է Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, Շարմազանովը պատասխանեց, թե իր և կուսակցության գնահատականը կլինի ավագանու նիստի ընտրություններից հետո։ Նա նշեց, որ կուսակցություններին անհրաժեշտ է կոալիցիա և, ըստ այդմ էլ, պետք է սպասել ընտրություններին:

«Յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն ինքն է որոշում, թե ում հետ կոալիցիա կազմել և ում ձայնը տալ, կամ չտալ, դա իրենց որոշելիքն է, կլինի այնպես, ինչպես կընտրեն 33 ավագանիները»,-ասաց նա և շեշտեց, թե վանաձորցիներին կոնկրետ ժամկետներում անհրաժեշտ է ունենալ քաղաքական իշխանություն:

«Ասել էին, որ չի բացառվում Վանաձորում անցկացնել ընտրություններ, և ես էլ ասում եմ՝ օր առաջ է անհրաժեշտ ձևավորել քաղաքային կենսունակ իշխանություն, որը չի սպասարկի այս կամ այն ուժի շահերը, այլ կլինի ժողովրդի մատից փուշ հանող իշխանություն»,- ասաց նա:

Հարցին, թե կորուստ կլինի իրենց համար, եթե Վանաձորի քաղաքապետ այդուհանդերձ ՀՀԿ-ական չլինի՝ Շարմազանովը պատասխանեց. «Այնպես չի, որ ով ինչքան ձայն հավաքել է պառլամենտականի համար, արդեն այն իր գրպանում է: ՏԻՄ-ն ուրիշ է, խորհրդարանականը՝ ուրիշ, չպետք է հուսահատվեն այն քաղաքական կուսակցությունները, որոնք քիչ ձայն են հավաքել, կամ ոգևորվեն նրանք, ովքեր շատ ձայն են հավաքել, այդ թվում և մենք:  Կորուստների մասին՝ կապրենք՝ կտեսնենք»,- ասաց նա

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում