Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Վրաստանը կդառնա առաջին երկիրը, որը կկարողանա զբոսաշրջության սպասարկման գործակալություն բացել Չինաստանում:
Նրա խոսքերով՝ վրացական զբոսաշրջային ընկերություններն այդ հնարավորությունից կկարողանան օգտվել այն բանից հետո, ինչ ուժի մեջ կմտնի Վրաստանի ու Չինաստանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը.
«Համաձայնագիրն ընդգրկում է առևտրի բոլոր ոլորտները և ստեղծում արդյունավետ հիմք՝ երկու երկրների ձեռնարկատերերի միջև հարաբերությունների զարգացման հիմք, ինչը, մեր համոզմամբ, ուղղված կլինի երկու երկրների ժողովուրդների բարօրությանը»:











































