Վաշինգտոնը չի բացառում Դամասկոսի ուժերին հարվածելը, չնայած նաև կասկածում է, որ դա բխում է ԱՄՆ-ի շահերից, լրագրողներին հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը:
«Հալեպում իրավիճակի կարգավորման նպատակով Ասադի ռեժիմի դեմ ռազմական գործողությունները հազիվ թե հասնեն նպատակներին, որոնք այժմ թվում են շատերին՝ բռնության կրճատման իմաստով: Ավելի շատ հավանական է, որ դրանք կհանգեցնեն բազմաթիվ անկանխատեսելի հետևանքների, որոնք հաստատ չեն բխի մեր ազգային շահերից»,- նշել է Էռնեստը:
Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Սիրիայում ԱՄՆ-ի կողմից դիտարկվող հնարավորությունների թվում կան և հարվածներ կառավարական բանակի ռազմական օբյեկտների վրա:









































