Ռուսաստանի արտգործնախարարությունը ռուս զբոսաշրջիկներին կոչ է արել Վրաստանում խուսափել հոկտեմբերի 8-ի զանգվածային քաղաքական միջոցառումների վայրերում գտնվելուց: Այդ մասին գերատեսչությունը հայտարարել է իր Twitter-ում: Հիշեցվել է, որ հոկտեմբերի 8-ին Վրաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ:
Վրաստանի սպասվող ընտրություններում գլխավոր մրցակիցներն են «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը և «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը, որը հիմնվել է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կողմից:









































