Քուվեյթի խորհրդարանական ընտրություններում հաջողության են հասել լիբերալները և փոքր ցեղերի թեկնածուները՝ շրջանցելով շիաների փոքրամասնության ներկայացուցիչներին և արմատական սունիներին: Շիաները կորցրել են խորհրդարանում տեղերի գրեթե կեսը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Այս անգամ ընտրողների թիվն ավելի մեծ էր, քան 2012 թ. դեկտեմբերին, երբ լիբերալ ուժերը բոյկոտեցին ընտրությունները:
Քուվեյթում քաղաքական կուսակցություններն արգելված են, և խորհրդարանում հայտնվել ցանկացողները պետք է անհատապես առաջադրեն իրենց թեկնածությունը:
Երկրում գլխավոր պաշտոնները զբաղեցնում են Սաբահ իշխող ընտանիքի անդամները, մասնավորապես՝ Քուվեյթի կառավարությունը ղեկավարում է էմիրի ազգականը: