Yahoo ընկերությունը ԱՄՆ հատուկ ծառայություններին օգնել է սպամի փոփոխված ֆիլտրի միջոցով հետևել օգտատերերի փոստին: Այդ մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Ավելի վաղ Reuters գործակալությունը նյութ է հրապարակել՝ նվիրված այն բանին, որ 2015-ի Yahoo-ն գաղտնի ստեղծել է ԱՄՆ հետախուզությանը իր բոլոր օգտատերերի էլեկտրոնային նամակներում որոշակի տեղեկություն փնտրելու հնարավորություն տվող ծրագիր:
Yahoo-ն հերքել է փոստի զանգվածային գաղտնալսման մեղադրանքները։
Իր հերթին, NYT-ը գրու է, որ մանկական պոռնոգրաֆիայի և սպամի հետ կապված նամակների սքանավորման համար նախատեսված համակարգը Yahoo-ին օգնել է կատարել դատական գաղտնի հրահանգը: Աղբյուրների խոսքերով՝ ընկերությունից պահանջվել է գտնել հատուկ թվային ստորագրությամբ հաղորդագրություններ, որոնք կապ են ունեցել ինչ-որ օտարերկրյա ահաբեկչական խմբավորման հետ:
Ներկայումս այդպիսի տեղեկություն չի հավաքվում, հավելում են աղբյուրները:











































