Yandex-ի համահիմնադիր Իլյա Սեգալովիչից անջատել են կենսապահովման սարքը, որին միացված էր նա գլխուղեղի աշխատանքի դադարելուց հետո:
«Երեկ բոլոր հույսերը ի չիք դարձան: Նույնիսկ այնպիսի ուժեղ մարմինը, ինչպիսին Իլյայինն էր, չդիմացավ: Արյան բաղադրության մեջ կյանքի հետ անհամատեղելի փոփոխություններ էին տեղի ունեցել: Պետք է նրան թույլ տայինք արժանապատվորեն հեռանալ: Բժիշկները երեկ ցերեկն անջատել են սարքավորումները, և նրա սիրտը կանգնել է»,- ասել է ընկերության գլխավոր տնօրեն Արկադի Վոլոժը:
«Նախորդ տարվա սեպտեմբերին Իլյային տրվել էր «ստամոքսի քաղցկեղ՝ մետաստազներով» ախտորոշումը: Ոչ մի շանս չկար: Բոլորը հուսալքված էին: Սակայն հրաշք տեղի ունեցավ: Գտնվեց շատ լավ բժիշկ, և ուժեղ օրգանիզմը շատ արագ արձագանքեց քիմիային: Իլյան բառացիորեն վերակենդանացավ և շատ ակտիվ էր մինչև վերջին շաբաթը: Նախորդ շաբաթ, սակայն, նրա գլխում ուռուցք հայտնաբերվեց: Երեքշաբթի-չորեքշաբթի օրերի ընթացքում քաղցկեղը տարածվեց ուղեղի առանձին հատվածների վրա: Չարորակ մենինգիտը հանգեցրեց անդառնալի հետևանքների՝ նրա ուղեղը «չորացավ» մեկ օրից էլ քիչ ժամանակահատվածում»,- Վոլոժի խոսքերը մեջբերել է Gazeta.ru-ն: