Newsyou.info-ի փոխանցմամբ՝ Չինաստանում իրականացվել են կախովի էլեկտրագնացքի առաջին փորձարկումները: Փորձարկումը տեղի է ունեցել երկրի հարավ-արևմուտքում գտնվող Սիչուան նահանգի կենտրոն Չենդու քաղաքում:
Հետաքրքիր է, որ որպես վագոնների դիզայն ընտրվել է պանդայի արտաքինը: Գնացքի առավելագույն արագությունը կազմել է 60 կմ/ժամ: Այն հաջողությամբ հաղթահարել է փորձնական 300 մետր երկարությունը:
Ծրագրված է, որպեսզի նման գնացքները տեղափոխեն մոտ 120 ուղևորի: Հաջորդ անգամ գնացքը կփորձի հաղթահարել 1.2 կիլոմետր հեռավորություն: Ընդգծվում է, որ կախովի էլեկտրագնացքները Գերմանիայի Վուպերտալ քաղաքում սկսել են գործել 1901 թվականին:








































