ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 14-ին Երևանում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստին: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Նիստի աշխատանքներին կմասնակցի Լավրովը,- ասել է նա:- Կքննարկվեն հավաքական անվտանգության համակարգի հետագա կատարելագործման արդիական, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ասպեկտները, ռազմական համագործակցության զարգացումը և մի շարք փաստաթղթեր, որոնք հաստատման կդրվեն Կազմակերպության անդամ-պետությունների ղեկավարների կողմից»:
«Մասնակիցները կքննարկեն ՀԱՊԿ գործունեության որոշ կազմակերպչական և վարչաֆինանսական հարցեր»,- հավելել է Զախարովան:









































