Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում դատապարտել է Իսրայելի իշխանությունների այն որոշումը, որն առնչվում է պաղեստինյան տարածքներում 98 նոր տներ կառուցելուն:
Հայտարարության մեջ ուշադրություն է հրավիրվում Իսրայելի կողմից Պաղեստինի տարածքների վերահսկողությանը, որը թուրքական կողմը որակել է որպես օկուպացիա:
Թուրքիայի ԱԳՆ-ն Իսրայելին կոչ է արել ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կարող են վնասել կարգավորման գործընթացին:
«Իսրայելին կոչ ենք անում հնարավորինս արագ դադարեցնել այնպիսի գործողությունները, որոնք վնաս են պատճառում «երկու պետություն» սկզբունքի հիման վրա հակամարտության կարգավորմանը»,- ասված է հայտարարության մեջ:









































