ԱԺ-ում քննարկվում է ԿԸՀ նախագահի և անդամների թեկնածության հարցը, սակայն գրեթե բոլոր պատգամավորների ելույթները վերաբերում էին անցկացված ՏԻՄ ընտրություններին:
«Սա շատ կարևոր պահ է, եթե քաղաքական ուժերը ցանկանում են փոփոխություններ կատարել, օրինակ՝ Վանաձորում, այդ հնարավորությունը կա: Հետաքրքիր նուրբ մոմենտ ա, ոչ իշխանական ուժերը կարող են քայլ անել: Դրա համար ԲՀԿ-ն հստակ ասել է, որ ինքը պատրաստ է միանալու ոչ իշխանական ուժերի միասնական կարծիքին, եթե կա կոնսոլիդացիա»,- ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նա նաև հայտարարեց. «Ժողովուրդը ձայն է տալիս այն քաղաքական ուժերին, որոնք կենսագրություն ունեն ու կենսունակ ծրագրեր»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































