ԱԺ-ում այսօր շարունակվեց ԿԸՀ նախագահի եւ անդամների թեկնածության հարցի քննարկումը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր ելույթի սկզբում հայտարարեց, որ ընդդիմադիր պատգամավորները խոսեցին ոչ թե ԿԸՀ-ից, այլ իրենց դարդերից:
«Պարոն Մուկուչյանին՝ դուք որևէ պատասխանատվություն չեք կրում ձեր նախորդների կատարած աշխատանքի համար, կարող եք այս հարցին չանդրադառնալ: Ինչպես մեծն վարպետի խոսքերն են ասում՝ տառապանքը փորձ ունի, ու իրենց այդ տառապանքի փորձառությունը նրանք փորձում են փաթաթել ձեր հանձնաժողովի վրա: Դրանք ընդամենն իրենց հեղինակազրկումն արդարացնելու միտումներ ունեցող ելույթներ են:
Իսկ քաղաքական ուժերին ուզում եմ ասել՝ դուք ձեր ձայների ու հեղինակության մասին պետք է մտածեք, այլ ոչ ՀՀԿ-ի: Հաշտվե՛ք պարտության հետ, մի՛ զբաղվեք մրոտելով»:
Մանրամասները՝ տեսանյութում:




































