Հայտնի են դարձել արգենտինացի հարձակվող Պաոլո Դիբալայի՝ Թուրինի «Յուվենթուս»-ի հետ նոր պայմանագրի մանրամասները։
Calciomercato.com-ի փոխանցմամբ՝ 22-ամյա հարձակվողի նոր պայմանագրի ժամկետը նախատեսված կլինի մինչև 2021 թվականը։ Աշխատավարձն առանց հարկերի կկազմի 6 մլն եվրո տարեկան։ Ներկայում նրա տարեկան աշխատավարձը կազմում է 2 մլն եվրո։
Իտալիայի Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Դիբալան անցկացրել է 6 խաղ, խփել 1 գոլ ու կատարել 2 գոլային փոխանցում։






































