Չինաստանում զբոսաշրջիկների աչքի առջև կապիկների 2 մեծ խումբ իսկական ծեծկռտուք են կազմակերպել, որը տեսանկարահանել են ականատեսները, հայտնում է The Daily Mail-ը:
Հաղորդվում է, որ կապիկների միջև զանգվածային կռիվը տեղի է ունեցել Էմեյշան սարի վրա, որը գտնվում է Սիչուան նահանգում:
Տեսանյությում ցուցադրված է այն պահը, երբ կենդանիները սկզբում իրար նկատմամբ ագրեսիա են ցուցաբերում բավականին անվճռական ձևով, ապա անցնում իսկական կռվի:
Սակայն ի վերջո մարդիկ կապիկներին քշում են:









































