ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական դիտորդ Ռիյադ Մանսուրը հայտարարել է, որ պաղեստինյան պետությունը կնորացնի ՄԱԿ-ի անդամների հետ խորհրդակցությունները կազմակերպության լիիրավ անդամություն ստանալու համար, ինչպես նաև կրկին կփորձի հասնել բանաձևի ընդունմանը՝ ուղղված Իսրայելի կողմից բռնազավթումը դադարեցնելուն, հայտնում է TASS-ը:
«Մենք կսկսենք խորհրդակցություններ Անվտանգության խորհրդի անդամների հետ ավանների (իսրայելական) վերաբերյալ բանաձևերի ընդունման նպատակով»,- նշել է նա:
Մանսուրի խոսքով` պաղեստինյան պատվիրակությունը պատրաստվում է այդ հարցը քննարկել Եգիպտոսի պատվիրակության հետ, որը ներկայացնում է արաբական պետությունների Լիգայի անվտանգության խորհուրդը, ինչպես նաև ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի հետ, որը ԱԽ նախագահն է հոկտեմբերին:
«Բացի դրանից՝ մենք խորհրդակցություններ կանցկացնենք Անվտանգության խորհրդի անդամների հետ, որպեսզի վերադառնան մեզ ՄԱԿ ընդունելու հարցին: Այդ երկուսի վերաբերյալ մենք հրահանգներ ունենք Պաղեստինի առաջնորդներից»,- եզրակացրել է նա:
Պաղեստինի պետությունը պաշտոնապես ճանաչվել է 135 երկրների կողմից, այդ թվում՝ Ռուսաստանի, և մտնում է արաբական պետությունների Լիգայի մեջ:




































