Լուիսվիլի (Կենտուկի) միջազգային օդանավակայանում Southwest Airlines ընկերության օդանավում, որը պատրաստվում էր թռիչք կատարել Բալթիմոր, տեղի է ունեցել Samsung Galaxy Note 7 սմարթֆոնի բռնկում։ Այս մասին հայտնում է The Verge-ը։
Նշվում է, որ սարքի տերն այն ձեռք էր բերել այդ մոդելի սմարթֆոնների զանգվածային հետկանչից հետո։
Սարքը սկսել է ծուխ արձակել օդանավում, չնայած սմարթֆոնի մարտկոցի ինդիկատորը կանաչ գույնի է եղել, ինքը պետք է վկայի սարքի անվտանգության մասին։
Տեղի ունեցածի հետևանքով օդանավակայանի ղեկավարությունը տարհանել է 75 ուղևորի և անձնակազմի անդամներին։ Ոչ ոք չի տուժել։









































