ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար պայքարում միանշանակ առաջատար է դարձել Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Գուտերեշը, լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, հայտնում է BBC-ն:
Նրա խոսքով՝ չորեքշաբթի տեղի ունեցած քվեարկության արդյունքում անդամ երկրների 15 ներկայացուցիչներից ոչ ոք դեմ չի քվեարկել Գուտերեշին: Միայն 2 մարդ է ձեռնպահ եղել, իսկ 13-ը կողմ են քվեարկել:
«Քվեարկության այսօրվա 6-րդ ռաունդից հետո մենք ունենք միանշանակ առաջատար, և նրա անունը Անտոնիու Գուտերեշ է»,- ասել է Չուրկինը լրագրողներին:











































