«Պետք է ձևակերպենք գործառնական ծրագրերը: Ես կցանկանայի, որ մենք փորձեինք պատգամավորների հետ համագործակցել, որպեսզի կարողանայինք լուծումներ տալ տարածքային գլոբալ հարցերին, եթե ոչ, ապա 2-3 տարի հետո նույն հրատապ իրականացված ծրագիրը կարող է նորից դառնալ հրատապ:
Իհարկե կա նաև ֆինանսական ռեսուրսի խնդիր, բայց կան տարբեր գրանտային միջոցներ, օժանդակություններ և պետբյուջեից հատկացումներ»: Այս մասին այսօր ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ արձագանքելով Գյումրիի խնդիրների վերաբերյալ ԱԺ պատգամաոր Մարտուն Գրիգորյանի հարցին:
Մանրամասները՝ տեսանյութում:








































