Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարեթը նախորդ շաբաթվա վերջին հանդիպել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը ներկա են եղել անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն և փոխնախագահ Էդ Ուոդվորդը: Այդ մասին հայտնում է Football Espana-ն:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն՝ Բեյլն անձամբ է խնդրել իր գործակալին բանակցություններ սկսել «կարմիր սատանաներ»-ի հետ: Ուելսցի ֆուտբոլիստը դժգոհ է «Ռեալ»-ում իր գործերի ընթացքից:







































