Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերի գլխավորությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ցեղասպանության զոհերի հուշարձանին ծաղկեպսակ դնելուց հետո պատվիրակության անդամները գերմանացի քահանայի հետ միասին աղոթք հղեցին առ Աստված:
Բունդեսթագի փոխնախագահ Յոհաննես Զինգհամմերի գլխավորած պատվիրակության անդամները ծաղիկներ են զետեղել և գլուխ խոնարհել անմար կրակի մոտ:










































