Քիմ Քարդաշյանը լավ կաներ՝ կա՛մ չցուցադրեր իր թանկարժեք զարդերը, կա՛մ կանգ առներ հուսալի պահպանությամբ հյուրանոցում՝ Փարիզում կողոպուտից խուսափելու համար: Reuters-ի հաղորդմամբ՝ այսպիսի խորհուրդ է տվել փարիզյան Chanel նորաձևության տան գեղարվեստական տնօրեն Կարլ Լագերֆելդը:
«Ես չեմ հասկանում՝ ինչու է նա կանգ առել առանց անվտանգության ծառայության հյուրանոցում: Եթե դուք այդքան հանրահայտ եք և ցուցադրում եք ձեր թանկարժեք զարդերը, ապա պետք է ընտրեք հյուրանոցներ, որտեղ կողմնակի անձանցից ոչ ոք չի կարողանա մոտենալ ձեր համարին»,- ասել է հայտնի մոդելավորողը:
«Չի կարելի սկզբում ցուցադրել հարստությունը, հետո զարմանալ, որ ինչ-որ մեկը ցանկացել է, որ դուք նրա հետ կիսվեք»,- եզրափակել է Լագերֆելդը:
Քարդաշյանին կողոպտել են լույս երկուշաբթի գիշերը՝ Փարիզի 9-րդ շրջանում գտնվող ոչ մեծ մասնավոր հյուրանոցում։




































