Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ, ադրբեջանցի քաղաքագետ Ռուստամ Մամեդովը պատասխանել է Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի այն հայտարարությանը, թե Վրաստանը կարող է զգալի ներդրում ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում.
«Կարծում եմ, որ դա շատ քիչ հավանական է, դա ռեալ չէ: Ինչպե՞ս կարող է Վրաստանը ներազդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա, եթե նա ինքն ունի այդպիսի ներքին խնդիրներ:
Կարծում եմ, որ Բուզեկը հաճոյախոսություն է արել Վրաստանի հասցեին, ոչ ավելին: Վրաստանն ինքն է բախվել համանման խնդրի և նա ընդհանրապես ի վիճակի չէ նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
Եթե նա ռեալ փորձի միջամտել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա ջավախահայերը ոտքի կկանգնեն, և Վրաստանի առջև կծառանա նոր խնդիր»: