Ակնթարթային հաղորդագրությունների փոխանակման Facebook Messenger հավելվածում թողարկվել է գործառույթ, որը թույլ է տալիս ծածկագրել երկկողմ անձնական նամակագրությունը end-to-end սկզբունքով։ Այս մասին գրում է Wired-ը։
Ծառայությունը ստացել է Secret Conversations անվանումը, այն հասանելի է բոլոր 900 մլն օգտատերերին։ Գործառույթը թույլ է տալիս օգտատերերին ծածկագրել հաղորդագրություններն այնպես, որ զրուցակիցներից բացի ոչ ոք չկարողանա կարդալ դրանք, նույնիսկ իրավապահ մարմիններն ու հատուկծառայությունները։
Օգտատերը կարող է նաև սահմանել հաղորդագրությունների ոչնչացման ժամանակ՝ 5 վայրկյանից 1 օր։
Գործառույթի ակտիվացման համար անհրաժեշտ է տեղադրել հավելվածի վերջին տարբերակը։




































